Միջազգային թեստավորման գործակալությունը (ITA) 260 աշխատակցի է գործուղել Լեհաստան ՝ հակադոպինգային ծրագիր իրականացնելու համար:
2021թ. Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (ԵՕԿ) և ITA – ն ստորագրել են համաձայնագիր, որով ITA-ին վստահվել է մաքուր սպորտի ծրագրի կառավարումը Եվրոպայի ամառային խաղերում, պատանեկան օլիմպիական փառատոներում և աշխարհամասի փոքր պետությունների խաղերում:
Արդեն մեկնարկած եվրոպական երրորդ խաղերին հավատարմագրված դոպինգ սպաները մարզիկներից կվերցնեն ավելի քան 1200 նմուշ, որոնք կստուգվեն համաշխարհային հակադոպինգային գործակալությանը հավատարմագրված լաբորատորիաներում՝ Վարշավայում և Քյոլնում:
Հետաքրքրքիր է, որ Ֆրանսիայի հակադոպինգային գործակալության (AFLD) աշխատակիցները նույնպես կաշխատեն Եվրոպական խաղերում՝ նախապատրաստվելով հաջորդ ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին:
Ի դեպ, դոպինգ հսկողության յուրաքանչյուր սպա անցել է պատշաճ նախապատրաստական դասընթաց և գիտե իր առաջադրանքներն ու պարտականությունները: